14:52  ,  30 նոյեմբերի, 2017

Լեւոն Արոնյանը մեկնարկում է London Chess Classic-ում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից 11-ը կմասնակցի London Chess Classic սուպերմրցաշարին, որը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), հաղորդում է մրցաշարի կայքը:

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Յան Նեպոմնյաշչու հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով