16:06  ,  27 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Գրիզմանը՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Գրիզմանի՝ իտալական «Ռոմայի» դարպասը խփած գոլը հավաքել է ձայների 33 տոկոսը:

Թեկնածուների թվում էին նաեւ Լուկա Մոդրիչի («Ռեալ», 21 տոկոս ձայն), Լորենցո Ինսինյեի («Նապոլի», 17 տոկոս), Դանի Ալվեսի (ՊՍԺ, 16 տոկոս) եւ Սյոն Հյոն-Մինի («Տոտենհեմ», 13 տոկոս) գոլերը: Բոլոր գոլերը կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի կայքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը», Մադրիդի «Ռեալը» եւ Ստամբուլի «Բեշիկթաշը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում