01:44  ,  27 նոյեմբերի, 2017

«Բարսելոնան» սկանդալային խաղում չհաղթեց «Վալենսիային»՝ 1:1

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով, թեեւ առաջինը հաջողության էր հասել կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի խփած գոլը մրցավարները չնկատեցին:

Երկրորդ խաղակեսում կողմերը մեկական գոլ փոխանակեցին՝ 1:1:

«Բարսելոնան» 35 միավորով առաջին տեղում է, «Վալենսիան» հետ է 4 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 1:1

Ռոդրիգո, 60 - Ժորդի Ալբա, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news