21:46  ,  25 նոյեմբերի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» չհաղթեց 4:0-ից հետո

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գելզենկիրխենի «Շալկեի» միջեւ դերբին անցավ թրիլերային սցենարով եւ ավարտվեց 4:4 հաշվով: Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում դորտմունդցիները 4:0 հաշվով հաղթում էին 25-րդ րոպեին եւ 4 գոլի առավելությունը պահպանում էին մինչեւ 65-րդ րոպեն, սակայն բաց թողեցին հաղթանակը: «Շալկեն» երրորդ եւ չորրորդ գոլերը վերջին րոպեներին խփեց թվային առավելությամբ:

«Բորուսիան» Բունդեսլիգայում չէր հաղթել նախորդ 5 խաղերում՝ կրելով 4 պարտություն: Դորտմունդի թիմը 21 միավորով նահանջեց 5 տեղ, իսկ «Շալկեն» 24 միավորով երրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բորուսիա Դ» - «Շալկե»՝ 4:4

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 12, Բենժամին Ստամբուլի, 18 (ինքնագոլ), Մարիո Գյոտցե, 20, Ռաֆայել Գերերո, 25 – Գուիդո Բուրգստալեր, 61, Ամին Հարիտ, 65, Դանիել Կալիջուրի, 85, Նալդո, 90+4

Հեռացում՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 74 («Բորուսիա Դ․»)

«Լայպցիգ» - «Վերդեր»՝ 2:0

Նաբի Կեյտա, 34, Բերնարդո, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում