Իսպանական Մալյորկայում ավարտին մոտեցող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին փուլի նախավերջին տուրից հետո Լեւոն Արոնյանը 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9 հետապնդողներ են հետ են կեսական միավոր:
Հիշեցնենք, որ 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով արագ ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ:
Նախորդ 7 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին, ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի եւ Պյոտր Սվիդլերի հետ:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռյազանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):
Մրցաշարի վերջին տուրը նոյեմբերի 25-ին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի