17:31  ,  24 նոյեմբերի, 2017

Լիոնել Մեսին ստացավ չորրորդ «Ոսկե խաղակոշիկը»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը՝ «Ոսկե խաղակոշիկը»։ Եվրոպական մարզական պարբերականների կազմակերպության մրցանակը թիմակցին հանձնել է կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը նախանցած մրցաշրջանում արժանացել էր այս մրցանակին։

Մեսին Իսպանիայի անցած առաջնության 34 խաղում խփել էր 37 գոլ՝ հավաքելով 74 միավոր։ Երկրորդ տեղը գրավել էր Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստը՝ 34 (68 միավոր)։ Եռյակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 31 գոլ (62 միավոր)։

Մեսին «Ոսկե խաղակոշիկի» արժանացել էր նաեւ 2010-ին, 2012-ին եւ 2013-ին։

Եվրոպական ուժեղագույն հինգ առաջնություններում խփած ամեն գոլի համար տրվում է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում