18:43  ,  23 նոյեմբերի, 2017

ՈւԵՖԱ նախագահ. Պահպանողական եմ եւ դեմ եմ կրկնապատկերի մրցավարական համակարգին

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դեմ է 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում կրկնապատկերի մրցավարական օգնության համակարգի կիրառմանը:

«Ես պահպանողական եմ այս հարցում: Մրցավարը պետք է մնա մրցավար: Այլապես նա որոշումներ կընդուներ ռոբոտի նման»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է La Repubblica-ն:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մրցավարների տեսաօգնության համակարգի վերաբերյալ որոշում պետք է ընդունի 2018թ. մարտին:

Այս համակարգն արդեն օգտագործվել է ՖԻՖԱ-ի մի քանի մրցաշարերում, նաեւ Իտալիայի եւ Գերմանիայի առաջնություններում: Իսպանիայում համակարգը կկիրառվի հաջորդ մրցաշրջանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում