10:40  ,  22 նոյեմբերի, 2017

«Բազել» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»։

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Անգլիայի 20-ակի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 2․00 գործակցով: Շվեյցարական ակումբի հաղթանակն ունի 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3․40:

Նոյեմբերի 22-ին Բազելում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում