13:58  ,  21 նոյեմբերի, 2017

«Միլանը» կարող է զրկվել եվրագավաթներից

Եվրոպայի լիգայի խմբային փուլին մասնակցող իտալական «Միլանը» ֆինանսական «ֆեյր փլեյը» խախտելու համար կարող է զրկվել եվրագավաթներին մասկանցելու իրավունքից, գրում է Marca-ն։

Նախորդ շաբաթ «Միլանի» ներկայացուցիչներն այցելել են ՈւԵՖԱ-ի գրասենյան՝ իրավիճակը հարթելու համար, սակայն հանդիպումը հաջող չի անցել։ Փաստաթղթերի համաձայն՝ «Միլանը» մտադիր է ֆինանսական դրությունը շտկել Չեմպիոնների լիգա դուրս գալով, սակայն թիմը դեռ հեռու է դրանից։ Բացի այդ, ակումբը կարող է տուգանվել։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Միլանի» չինացի նախագահ Յոնհոնգ Լին կասկածվում է խաբեբայության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում