Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում առաջատար «Բավարիան» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի օգնությամբ Մյունխենում 3:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» եւ հավաքեց 29 միավոր:
Երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» 2:2 հաշվով ավարտեց Լեւերկուզենի «Բայերի» դեմ արտագնա խաղը եւ արդեն 6 միավոր է հետ առաջատարից:
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 3:0
Արտուրո Վիդալ, 31, Ռոբերտ Լեւանդովսկի, 38, 49
«Բայեր» - «Լայպցիգ»՝ 2:2
Լեոն Բեյլի, 44, Կեւին Ֆոլանդ, 74 – Տիմո Վերներ, 13 (11մ), Էմիլ Ֆորսբերգ, 54 (11մ)
Հեռացում՝ Բենժամին Հենդրիքս, 52 («Բայեր»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում