18:47  ,  16 նոյեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատն» ունի նոր ավագ

Ռուսաստանցի 31-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Ռեբկոն ընտրվել է Մոսկվայի «Արարատի» ավագ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատի» ֆուտբոլիստները նոյեմբերի 16-ին քվեարկությամբ ընտրել են թիմի նոր ավագին։ Երեւանի «Ալաշկերտի» նախկին խաղացող Ռեբկոն ստացել է ամենաշատ ձայներ, իսկ թիմի երկրորդ ավագ է ընտրվել 27-ամյա կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին։

Հիշեցնենք, որ մինչեւ այս «Արարատի» ավագն էր Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն, որը վերջերս կոնֆլիկտ էր ունեցել ակումբի ղեկավարության հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում