12:12  ,  16 նոյեմբերի, 2017

Մոուրինյո. Իբրահիմովիչը դաշտ կվերադառնա մինչեւ տարեվերջ

Ծնկի ծանր վնասվածքից վերականգնվող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ելույթները կվերսկսի մինչեւ այս տարվա ավարտը: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Նա առյուծ է, նա մարտիկ է: Կարծում եմ՝ դրանք համապատասխան բառեր են Զլատանին նկարագրելու համար: Ինչպես մենք սպասում էինք, նրա վերականգնումը սպասվածից արագ է ստացվում: Իբրահիմովիչը դաշտ կվերադառնա մինչեւ այս տարվա ավարտը: Դա հրաշալի է, քանի որ այդպիսի վնասվածքից հետո վերականգնումը շատ արագ ստացվեց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել նախորդ մրցաշրջանում, որի վերջնամասը բաց թողեց: Ավելի վաղ նշվում էր, որ Իբրահիմովիչի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում