21:59  AMT,  14 նոյեմբերի, 2017

Մարադոնա. Իտալացիները միշտ զարդարել են աշխարհի առաջնությունը

Լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան Ինստագրամում հրապարակել է աշխարհի առաջնության ընտրական փուլում շվեդների արգելքը չհաղթահարած Իտալիայի հավաքականի արտասվող դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի լուսանկարը եւ գրառումով ափսոսանք հայտնել, որ Իտալիան չի մասնակցելու աշխարհի առաջնությանը:

«Շատ ցավում եմ, որ Իտալիան դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար: Իտալացիները միշտ զարդարել են աշխարհի առաջնությունը: Ես տեսել եմ խաղը: Տպավորություն էր, որ Իտալիան խաղում է այնպես, ինչպես Շվեդիան էր ցանկանում: Մրցակցությունը սրվում է: Տխուր է, որ մեծագույն ազգերից մեկը ներկայացված չի լինի Ռուսաստանում»:

1958 թվականից հետո Իտալիան առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...