17:17  ,  12 նոյեմբերի, 2017

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղում 24-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում հանդես էր 88 րոպե եւ, դառնալով դուբլի հեղինակ, օգնել «Ռեգենսբուրգին» տնային հաղթանակ տանել 3:2 հաշվով: Խորհրդանշական հավաքականում Ադամյանը ստացել է ամենաբարձր 8.4 գնահատականը, որին արժանացել են եւս 2 խաղացողներ:

Հիշեցնենք, որ մեջքի վնասվածքի պատճառով Սարգիս Ադամյանը չկարողացավ միանալ Հայաստանի հավաքականի՝ այս օրերին ընթացող հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում