21:21  ,  10 նոյեմբերի, 2017

Մոուրինյոն օգտագործել է Մխիթարյանի բոլոր փամփուշտները (ծաղրանկար)

Eurosport Zezo Cartoons-ը ծաղրանկարով անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մրցելույթին ընթացիկ մրցաշրջանում՝ ընդգծելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անարդյունավետ խաղը:

Անգլիայի առաջնության 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմը»: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 31 միավոր:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 16 հանդիպումներում դարձել է 2 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին հանդիպումներում նա չի փայլում արդյունավետ գործողություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում