16:51  ,  5 նոյեմբերի, 2017

«Բանանցը» Գյումրիում հաղթեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Բանանցը» Գյումրիում նվազագույն հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը վերջնամասում տուգանային հրավածով խփեց բրազիլացի Վալմերսոնը:

Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 17 միավոր եւ ավելի մոտեցավ առաջատար եռյակին: «Շիրակն» ունի 18 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանը»՝ 19, իսկ առաջատար «Ալաշկերտը»՝ 26:

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Շիրակ» - «Բանանց»՝ 0:1

Վալմերսոն, 81

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով