Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Բանանցը» Գյումրիում նվազագույն հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը վերջնամասում տուգանային հրավածով խփեց բրազիլացի Վալմերսոնը:
Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 17 միավոր եւ ավելի մոտեցավ առաջատար եռյակին: «Շիրակն» ունի 18 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանը»՝ 19, իսկ առաջատար «Ալաշկերտը»՝ 26:
Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Շիրակ» - «Բանանց»՝ 0:1
Վալմերսոն, 81
Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում