20:22  ,  4 նոյեմբերի, 2017

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» սեփական խաղադաշտում հանդիպեց «Հանովերի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

«ՌԲ Լայպցիգը» 22 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է զիջում առաջատար «Բավարիային», որը 11-րդ տուրում Դորտմունդում կխաղա երրորդ տեղում գտնվող «Բորուսիայի» (20 միավոր) հետ:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Հանովեր»՝ 2:1

Յուսուֆ Պոուլսեն, 70, Տիմո Վերներ, 85 – Ժոնատաս, 56

«Բորուսիա Մ.» - «Մայնց»՝ 1:1

Յանիկ Վեստերգոր, 67 – Աբդու Դիալո, 19

«Աուգսբուրգ» - «Բայեր»՝ 1:1

Կեւին Դանսո, 49 – Կեւին Ֆոլանդ, 47

«Համբուրգ» - «Շտուտգարտ»՝ 3:1

Աարոն Հանտ, 20, Ֆիլիպ Կոստիչ, 65, Յան-Ֆիտե Արպ, 69 – Դանիել Գինչեկ, 55, 11մ

Հեռացում՝ Ջենիս Բուրնիչ («Շտուտգարտ»), 13, երկրորդ դեղին քարտ

«Ֆրայբուրգ» - «Շալկե»՝ 0:1

Դանիել Կալիջիուրի, 62

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 21:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով