17:12  ,  3 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Չելսիի» դեմ խաղում

Express.co.uk-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը Լոնդոնի «Չելսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Քրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս,  Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու:

Լոնդոնում նոյեմբերի 5-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում