12:40  ,  2 նոյեմբերի, 2017

Արթուր Պետրոսյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է թիմի կազմը Բելառուսի (նոյեմբերի 9-ին) եւ Կիպրոսի (նոյեմբերի 13-ին) դեմ Երեւանում կայանալիք ընկերական խաղերի համար: Վերջնական հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս է մնացել ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, հայտնում է ՀՖՖ կայքը

Նոյեմբերի 6-13ը կայանալիք հավաքին մասնակցելու հրավեր են ստացել 24 ֆուտբոլիստներ:

«Արարատի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը, «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը եւ «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի հավաքական: 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ» 

Արման Մելիքսեթյան, «Արարատ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»

Արտյոմ Միքայելյան, «Շիրակ»

Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ»

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)               

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզելի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա) 

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)                      

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում