12:10  ,  2 նոյեմբերի, 2017

Գվարդիոլան սխալմամբ նստել է «Նապոլիի» ավտոբուսը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումից հետո հայտնվել է զվարճալի իրավիճակում:

Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնից դուրս գալիս կատալոնացի մասնագետը պատահմամբ նստել է «Նապոլիի» ավտոբուսը: Նկատելով իր «վրիպակը»՝ Գվարդիոլան անմիջապես տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթիի» ավտոբուս, գրում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում անգլիական ակումբը հաղթել էր 4:2 հաշվով եւ ժամանակից շուտ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում