11:28  ,  2 նոյեմբերի, 2017

Ռոնալդու. Չեմ ցանկանում երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ Արքայական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելը չի մտնում նրա ծրագրերի մեջ:

«Ռեալում» ինձ մոտ ամեն բան հրաշալի է: Պայմանագիրս նախատեսված է 4 տարով, եւ ես չեմ ցանկանում երկարաձգել այն: Ամեն բան կարգին է:

Ինչ վերաբերում է թիմին, ապա ոչինչ տեղի չի ունեցել: Մենք չենք կարող միշտ խաղալ նույն մակարդակում: Հանդես չեկանք այնպես, ինչպես ցանկանում էինք, սակայն չեմ կարծում, որ վատ խաղացինք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը 2009-ին «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում