13:21  ,  31 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմերի կազմերը չորրորդ տուրում

Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 31-ին կանցկացվեն չորրորդ տուրի մրցամարտերը:

Հայաստանի հավաքականը կմրցի Հոլանդիայի թիմի հետ: Հայկական թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Անիշ Գիրիի հետ: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը եւս հանդես կգա սպիտակներով, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը կխաղան սեւ ֆիգուրներով:

Կանանց Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Հունաստանի առաջին թիմի հետ: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը կխաղան սեւ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ սպիտակներով:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է շվեյցարացիներին ու հույներին եւ ոչ ոքի խաղացել Խորվաթիայի հետ, իսկ կանանց թիմն առավելության է հասել Հունաստանի երկրորդ թիմի եւ Սերբիայի նկատմամբ ու պարտվել Ուկրաինային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում