12:23  ,  29 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմերի կազմերը, պայքարի մեջ է մտնում Լեւոն Արոնյանը

Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 29-ին կկայանա երկրորդ տուրը:

Հայաստանի հավաքականը կմրցի Հունաստանի թիմի հետ: Հայկական թիմի կազմում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Կանանց Հայաստանի հավաքականը կխաղա Ուկրաինայի թիմի հետ: Կականց թիմի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան ու Մարիա Գեւորգյանը:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի 3:1 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին, իսկ կանանց թիմը 3.5:0.5 հաշվով առավելության էր հասել Հունաստանի երկրորդ թիմի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English