22:22  ,  28 հոկտեմբերի, 2017

«Բավարիան» շանս չտվեց «ՌԲ Լայպցիգին»

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգին» եւ վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Արդեն 13-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով: Հեռացվեց Վիլի Օրբանը: Դրանից հետո մյունխենցիների կազմում աչքի ընկան Խամես Ռոդրիգեսն ու Ռոբերտ Լեւանդովսկին:

Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը 23 միավորով բարձրացավ առաջին տեղ: Դորտմունդի «Բորուսիան» հետ է 3 միավոր, «ՌԲ Լայպցիգը»՝ 4 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:0

Խամես Ռոդրիգես, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 38

Հեռացում՝ Վիլի Օրբան («ՌԲ Լայպցիգ»), 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում