19:10  ,  27 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել «Տոտենհեմի» դեմ խաղին (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա «Օլդ Տրաֆորդում»:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մարզումներին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ երկու հանդիպումներում չէր ընդգրկվել անգլիական թիմի մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում