10:57  ,  27 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել սահմանափակ հնարավորություններով երեխային

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սահմանափակ հնարավորություններով երեխաների հետ: Անգլիական ակումբի ֆուտբոլիստներն ամեն տարի դա անում են Manchester United Foundation հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակում:

Հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել երեխաներից մեկին:

«Լավագույն 10 համար դառնալու համար դու պետք է ջանասիրաբար աշխատես, պետք է հավատաս քո ուժերին եւ ամեն օր լավացնես որակներդ: Գուցե դու ունես լավ որակներ, սակայն պետք է անդադար աշխատել: Եվ այդ ժամանակ ամեն բան լավ կլինի»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում