15:30  ,  19 հոկտեմբերի, 2017

Մեսին դեղահաբ է օգտագործել «Օլիմպիակոսի» դեմ խաղի ժամանակ (ֆոտո)

«Բարսելոնայի» եւ հունական «Օլիմպիակոսի» միջեւ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղի սկզբնամասում տեղի է ունեցել ուշագրավ դրվագ:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խաղի ընթացքում հաբ է հանել գուլպայի միջից եւ կուլ տվել այն, փոխանցում է Sport.es-ը:

Իսպանական մամուլի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ավագը գլյուկոզա է ընդունել էներգիան վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 3:1 հաշվով, իսկ Մեսին դարձել էր գոլի հեղինակ՝ խփելով 100-րդ գոլը եվրագավաթներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում