Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Մախաչկալայի «Անժիի» դեմ Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի խաղում:
Հարոյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 57 փոխանցումներից ճշգրիտ են եղել 91.2 տոկոսը: 24-ամյա պաշտպանը 3 անգամ հաղթել է օդային պայքարում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Հարոյանը կանոնները խախտել է 2 անգամ, ստացել է դեղին քարտ: Նրա դեմ կանոնները չեն խախտել:
Հարոյանը ստացել է 7 գնահատականը, իսկ «Ուրալի» կազմում լավագույնը ճանաչվել է գոլի հեղինակ դարձած, ռումինացի կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվին՝ 7.99:
Հիշեցնենք, որ «Ուրալը» հաղթել է 2:1 հաշվով, Վարազդատ Հարոյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Նրա ակումբակից, Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում