14:43  ,  17 հոկտեմբերի, 2017

«Տոտենհեմը» 222 միլիոն եվրո է պահանջում Հարի Քեյնի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է պահպանել թիմի առաջատարներին:

The Times-ի համաձայն՝ անգլիական ակումբը 24-ամյա հարձակվող Հարի Քեյնին կվաճառի միայն 222 միլիոն եվրոյով: Այս ամռանը այդ գումարով ֆրանսիական ՊՍԺ-ն «Բարսելոնայից» ձեռք էր բերել բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հարի Քեյնի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անգլիացի հարձակվողը մասնակցել է 8 խաղի եւ խփել 6 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում