14:10  ,  17 հոկտեմբերի, 2017

Անգլիայի հավաքականի դարպասապահը վնասվածք է ստացել բակում որդու հետ խաղալիս

«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պլյուիսը պատմել է, թե ինչու է Անգլիայի հավաքականի դարպասապահ Բեն Ֆոստերը բաց թողել «Լեսթերի» դեմ Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի խաղը:

«Նա ծնկի վնասվածք էր ստացել որդու հետ բակում խաղալիս: Ֆոստերը նախկինում վնասել էր ծնկի խաչաձեւ կապանները, այդ պատճառով մենք չցանկացանք ռիսկի դիմել: Նրա ոտքն արդեն նկարել են, եւ շուտով հայտնի կդառնա վնասվածքի լրջությունը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Լեսթեր» - «Վեստ Բրոմվիչ» խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում