ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ակումբից 3 միլիոն եվրո բոնուս կստանա «Ոսկե գնդակին» արժանանալու դեպքում:
Le Parisien-ի համաձայն՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն ամեն անգամ կստանա այդպիսի պարգեւավճար, եթե արժանանա այդ մրցանակին (մինչեւ 2022 թվականը նախատեսված պայմանագրով):
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն այս ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»: Նեյմարը դեռ չի արժանացել «Ոսկե գնդակին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում