09:44  ,  17 հոկտեմբերի, 2017

Յուրգեն Կլոպ. Այսօրվա թիմերի 99 տոկոսը կպարտվեր «Մանչեսթեր Սիթիին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը պետք է ուշադրություն չդարձնի վերջին անհաջողություններին:

«Պետք է պահպանենք վստահությունը: Մենք ավելիին էինք արժանի վերջին խաղերում: Անհամբերությամբ ենք սպասում առաջիկա հանդիպումներին: Մենք անհաջող հանդես եկանք 2 գավաթային խաղերում եւ կարմիր քարտով պարտվեցինք «Մանչեսթեր Սիթիին»: Թիմերի 99 տոկոսը կպարտվեր այսօրվա «Մանչեսթեր Սիթիին»: Ինչո՞ւ պետք է կորցնենք վստահությունը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 20 միավոր, իսկ «Լիվերպուլը» 13 միավորով 8-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում