17:16  ,  16 հոկտեմբերի, 2017

Պիկեն ժեստով է պատասխանել իսպանացի ֆանատների սուլոցներին

«Բարսելոնայի» կատալոնացի պաշտպան Ժերար Պիկեին իսպանացի երկրպագուները հերթական անգամ սուլել են քաղաքական հայացքների համար: Դա տեղի է ունեցել «Աթլետիկոյի» դեմ Պրիմերայի նախորդ տուրի խաղում (1:1), որը կայացել էր Մադրիդում: Լսելով սուլոցները՝ Պիկեն մատներով փակել է ականջները:

Հիշեցնենք, որ վերջերս Պիկեն քվեարկել էր Կատալոնիայի անկախության  համար: Կատալոնիայի անկախության հանրաքվեին մասնակցելուց հետո 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից, եթե երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները կարծում են, որ նա արժանի չէ ազգային թիմում հանդես գալուն:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում