14:10  ,  11 հոկտեմբերի, 2017

Չկայացած գոլ, որը Պանամայի հավաքականին օգնեց նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր

Ֆուտբոլի Պանամայի հավաքականը, ԱԱ-2018-ի ընտրական փուլի հյուսիսամերիկյան գոտու մրցաշարի վերջին տուրում 2:1 հաշվով հաղթելով Կոստա Ռիկային, պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

Վճռորոշ խաղում պանամացիները պարտվում էին 0:1 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում խփեցին 2 գոլ: 53-րդ րոպեին Պանամայի հավաքականի կազմում հաշիվը հավասարեցրել էր Գաբրիել Տորեսը, որի հարվածից հետո գնդակը չէր հատել դարպասային գիծը, սակայն խաղի գլխավոր մրցավարը սխալմամբ արձանագրել է դարպասի գրավում:

Պատմական հաջողությունից հետո Պանամայի նախագահը որոշել է հանգստյան օր հայտարարել երկրում:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլի հյուսիսամերիկյան գոտուց ուղեգիր էին նվաճել նաեւ Մեքսիկայի ու Կոստա Ռիկայի հավաքականները, իսկ Պանամայի թիմը նման պատվի արժանացավ երրորդ տեղով: Հոնդուրասի հավաքականը գրավեց չորրորդ տեղը եւ ուղեգրի համար անցումային խաղեր կանցկանցի Ավստրալիայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում