09:11  ,  11 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնան» կշարունակի խաղալ Պրիմերայում

«Բարսելոնան» կշարունակի ելույթներն ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում ու Իսպանիայի գավաթի խաղարկությունում, եթե նույնիսկ Կատալոնիան որոշի դուրս գալ Իսպանիայի կազմից, գրում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» անդամակցում է կատալոնական ֆուտբոլի ֆեդերացիային, որը չի պատրաստվում առանձնանալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Իսպանական լիգան եւս չի դիտարկում «Բարսելոնայի» առաջնությունից հեռացնելու տարբերակը, քանի որ դա կդառնա հեռուստատեսային իրավունքների եկամուտների 30-40 տոկոս նվազեցման պատճառ: Իրադարձությունների նման զարգացումը կազդի Պրիմերայի բոլոր թիմերի վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին անցկացվեց Կատալոնիայի անկախության հանրաքվեի քվեարկությունը, ինչի պատճառով քաղաքում անկարգություններ էին տեղի ունեցել: Ավելի քան 460 մարդ տուժել էր հանրաքվեի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով: Պրիմերայի ղեկավարությունը որոշել էր «Բարսելոնա» - «Լաս Պալմաս» (3:0) Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղն անցկացնել առանց հանդիսականների: Մադրիդն անօրինական էր համարում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը: 90 տոկոս կատալոնացիներ քվեարկել էին Կատալոնիայի ինքնավարության օգտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում