Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ներկա է եղել Համբուրգում կայացած German Boxing Awards մրցանակաբաշխությանը, հաղորդում է mopo.de-ն:
Հայ մարզուհին լուսանկարվել է գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ: Ուկրաինացի բռնցքամարտիկը ստացել է «Տարվա վերադարձ» մրցանակը, որը նրան հանձնել է գերմանացի հայտնի դերասան Տիլ Շվայգերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում