15:40  ,  7 հոկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականը ժամանել է Աստանա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ հոկտեմբերի 8-ին կկայանա ղազախների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումը: Հայկական թիմը հանգրվանել է Աստանայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հոկտեմբերի 7-ին՝ Երեւանի ժամանակով 18:30-ին Հայաստանի թիմը նախախաղային մարզում կանցկացնի «Աստանա Արենա» ստադիոնում: Մարզումից առաջ կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում չարտերային չվերթով Աստանա էին մեկնել 23 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ» 

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս) 

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Միքայելյան, «Շիրակ»

Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ» 

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)            

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզելի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)                      

Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ» 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում