Աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը դարձավ թենիսի կանանց Պեկինի մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչում ռումինացի թենիսիստուհին 2 սեթում ուժեղ գտնվեց «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոն, լատվիացի Ելենա Օստապենկոյից՝ 6:2, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 15 րոպե:
Պեկինի մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Հալեպը WTA-ի վարկանիշային աղյուասկում հոկտեմբերի 9-ին կշրջանցի իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսային եւ կդառնա աշխարհի առաջին ռակետը: Հալեպը կդառնա այս մրցաշրջանի 5-րդ առաջին ռակետը: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան, որը պայքարից դուրս թողեց չեխ Պետրա Կվիտովային՝ 6:3, 7:5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում