Պեկին. Սիմոնա Հալեպը դուրս եկավ եզրափակիչ եւ կդառնա աշխարհի առաջին ռակետը

13:06   7 հոկտեմբերի, 2017

Աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը դարձավ թենիսի կանանց Պեկինի մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում ռումինացի թենիսիստուհին 2 սեթում ուժեղ գտնվեց «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոն, լատվիացի Ելենա Օստապենկոյից՝ 6:2, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 15 րոպե:

Պեկինի մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Հալեպը WTA-ի վարկանիշային աղյուասկում հոկտեմբերի 9-ին կշրջանցի իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսային եւ կդառնա աշխարհի առաջին ռակետը: Հալեպը կդառնա այս մրցաշրջանի 5-րդ առաջին ռակետը: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան, որը պայքարից դուրս թողեց չեխ Պետրա Կվիտովային՝ 6:3, 7:5:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։