Վանաձորում hոկտեմբերի 6-8-ը կկայանա Սեուլի Oլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի եւ Բուլղարիայի ըմբիշները:
«Այս տարի մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնությունից հետո, այդ պատճառով համեմատաբար քիչ թիմեր են հայտավորված: Հնարավոր է՝ վերջին պահին եւս մի քանի երկրներ ավելանան:
Հայաստանը կներկայացնի մոտ 55 ըմբիշ, այդ թվում՝ հավաքականի տղաները, բացառությամբ Գեւորգի Կետոեւի ու Լեւան Բերիանիձեի: Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ըմբիշներ»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները կստանան դրամական պարգեւներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում