Ստեփան Սարգսյանի մրցաշարին կմասնակցեն 100-ից ավելի ըմբիշներ

15:25   5 հոկտեմբերի, 2017

Վանաձորում hոկտեմբերի 6-8-ը կկայանա Սեուլի Oլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մրցաշարին  մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի եւ Բուլղարիայի ըմբիշները:

«Այս տարի մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնությունից հետո, այդ պատճառով համեմատաբար քիչ թիմեր են հայտավորված: Հնարավոր է՝ վերջին պահին եւս մի քանի երկրներ ավելանան: 

Հայաստանը կներկայացնի մոտ 55 ըմբիշ, այդ թվում՝ հավաքականի տղաները, բացառությամբ Գեւորգի Կետոեւի ու Լեւան Բերիանիձեի: Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ըմբիշներ»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները կստանան դրամական պարգեւներ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։