12:35  ,  26 սեպտեմբերի, 2017

Գարեթ Բարրին գերազանցեց Ռայան Գիգզի ռեկորդը

«Վեստ Բրոմվիչի» կիսապաշտպան Գարեթ Բարրին Անգլիայի Պրեմյեր լիգայում անցկացրած հանդիպումների քանակով գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզի ռեկորդը: Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումը (2:0 հաշվով հաղթել է «Արսենալը») 633-րդն էր Գարեթ Բարրիի համար Պրեմյեր լիգայում:

36-ամյա Գարեթ Բարրին հանդես է եկել նաեւ «Աստոն Վիլայում», «Մանչեսթեր Սիթիում» եւ «Էվերտոնում», 633 հանդիպումներում նա խփել է 52 գոլ, կատարել 50 գոլային փոխանցում:

«Մանչեսթեր Սիթիի» հետ Գարեթ Բարրին դարձել է Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում