10:37  ,  25 սեպտեմբերի, 2017

Ուրուգվայում մրցավարների գործադուլի պատճառով հետաձգվել են բոլոր հանդիպումները

Երկրի ֆուտբոլային ասոցիացին ստիպված է եղել այդպիսի քայլի դիմել մրցավարների գործադուլի պատճառով:

Մրցավարներն անհանգստացած են ֆանատների կողմից իրենց նկատմամբ աճող ագրեսիայի պատճառով եւ երկրի ֆուտբոլային իշխանություններին եւ իրավապահ մարմիններին կոչ են արել ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հաղորդում է ESPN-ը:

Գործադուլի առիթը եղել է պատանեկան թիմերի հանդիպման ժամանակ երկրպագուների հարձակումը մրցավարների վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում