Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Բետիսին»: Որակազրկման պատճառով առաջնության մեկնարկը բաց թողած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Արքայական թիմի մեկնարկային կազմում էր, սակայն գոլ խփել նրան չհաջողվեց: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով ավելացված չորրորդ րոպեին բաց թողած գոլի հետեւանքով::
«Ռեալը» 8 միավորով 7-րդ տեղում է, 9-ական միավոր ունեն «Վալենսիան», «Ռեալ Սոսյեդադը» եւ «Բետիսը»: Մադրիդի «Աթլետիկոն» 11 միավորով երրորդն է:
«Սեւիլիան» նվազագույն հաշվով հաղթեց «Լաս Պալմասին» եւ 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 2 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ռեալ» - «Բետիս»՝ 0:1
Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 90+4
«Սեւիլիա» - «Լաս Պալմաս»՝ 1:0
Խեսուս Նավաս, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի