21:49  ,  20 սեպտեմբերի, 2017

«Ռոման» հաղթեց՝ 4:0

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բենեւենտոյի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:

«Ռոման» 4 խաղից հետո 9 միավորով 5-րդ տեղում է եւ 1 միավոր է զիջում չորրորդ տեղում ընթացող «Լացիոյին»

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բենեւենտո» - «Ռոմա»՝ 0:4

Էդին Ջեկո, 22, 52, Ֆաբիո Լուչիոնե, 35, ինքնագոլ, Լորենցո Վենուտի, 74, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում