Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լիվերպուլի «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում:
Հայ ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել դարպասին՝ դառնալով գոլի հեղինակ: Մխիթարյանի 53 փոխանցումներից թիմակիցներին հասել է 88.7 տոկոսը: 28-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 3 անգամ խլել է գնդակը, 1-ական անգամ շրջանցել է մրցակցին եւ կասեցրել գրոհը:
Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ, նրա դեմ խախտում են թույլ տվել մեկ դրվագում:
Մխիթարյանը ստացել է 7.96 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ 8.33:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 4:0 հաշվով: Մխիթարյանը մրցակցի դարպասը գրավել է 84-րդ րոպեին, փոխարինվել է 4 րոպե անց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում