23:09  ,  17 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը 5 խաղում գերազանցել է անցած մրցաշրջանի իր ցուցանիշը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի ընթացիկ առաջնությունում «գոլ+փոխանցում» համակարգով արդեն հավաքել է 6 միավոր (1 գոլ + 5 փոխանցում) եւ գերազանցել է Անգլիայի անցած առաջնությունում իր ցուցանիշը. 24 խաղում խփել էր 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում 28-ամյա հայ ֆուտբոլիստը խփեց իր առաջին գոլն ընթացիկ առաջնությունում: «Մանչեսթեր Յունայթեդը» «Էվերտոնին» հաղթեց 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում