19:18  ,  17 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Վաշյե-Լագրավը

Թբիլիսիում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ֆրանսիացի գրոսմայստերը թայ-բրեյքում առավելության է հասել ռուսաստանցի Պետր Սվիդլերի նկատմամբ՝ 1.5:0.5: Երկու դասական պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ամերիկացի Ուեսլի Սոն եւ չինացի Դին Լիրենը:

Կիսաեզրափակիչի առաջին դասական պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը պայքարից դուրս էր թողել ուկրաինացի Վասիլի Իվանչուկին՝ 1.5:0.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում