Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն խաղացող: Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: Իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղում Սալահը դարձել էր գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:
Սալահը հետ է թողել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին, «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Մեսին ու Ռոնալդուն դարձել էին դուբլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում